Նյու Յորք - Մոսկվա չվերթը մի քանի ժամով հետաձգվել է՝ ինքնաթիռում ռումբի մասին կեղծ ահազանգից հետո
Նյու Յորքում Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանում «Աէրոֆլոտ» ընկերության Նյու Յորք Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռում ռումբի մասին կեղծ ահազանգից հետո ստուգումներ են սկսվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ինչպես լրատվամիջոցին հայտնել են ավիաընկերությունից՝ կիրակի Նյու Յորքի իրավապահների կողմից ստացված տեղեկությունն այն մասին, որ ինքնաթիռն ականապատված է, չի հաստատվել:
Հիշեցնենք, որ Նյու Յորք- Մոսկվա չվերթը հետաձգվել էր մոտ 3 ժամ: Իրավապահները ստուգումներ էին սկսել ինքնաթիռում, որտեղից իջեցրել էին բոլոր ուղևորներին:
«Եղել է ինքնաթիռում կողմնակի առարկայի վերաբերյալ ահազանգ, տեղեկությունը կեղծ է, ամեն ինչ ստուգվել է, ինքնաթիռը պատրաստվում է թռիչքին…»,- հաղորդել է ավիաընկերության աշխատակիցը: