Կասպից ծովի ափին հայտնաբերվել են սատկած փոկեր
Դաղստանում բնապահպանական դատախազությունը ստուգում է տեղեկատվությունը սատկած փոկերի մասին, որոնք հայտնաբերվել են Կասպից ծովի ափին, «Ինտերֆաքսին»-ին հայտնել են հանրապետական դատախազության մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ սոցիալական ցանցերում հայտնվել են հաղորդագրություններ, որ Կասպից ծովի ափին հայտնաբերվել է 17 սատկած փոկ:
Մասնագետների հաղորդմամբ՝ փոկերի համար վտանգ են ներկայացնում չինական պլաստիկ ցանցերը, որոնցով օգտվում են որսագողերը: «Փոկերը հայտնվում են այդ ցանցերում եւ սատկում»: «Մենք ցանկանում ենք արգելել այդ ցանցերի վաճառքը»,-ընդգծել է նա:
Մասնագետը նաեւ հավելել է, որ Կասպից ծովում մեծ ծավալով հայտնվում են կոյուղաջրեր: Նա նշել է, որ բնապահպանական կենտրոնը կտեղադրի վահանակներ հեռախոսահամարներով, որոնց միջոցով հնարավոր կլինի դիմել սատկած կամ վիրավոր ծովային կենդանիներ հայտնաբերելու դեպքում: