Թուրքիայում աղքատությունը կարող է հանգեցնել 2021 թվականին արտահերթ ընտրությունների. ընդդիմության առաջնորդ
Թուրքիայում աղքատության աղետալի մակարդակը կարող է հանգեցնել երկրում 2021 թվականի հունիսին արտահերթ ընտրությունների անցկացմանը, հայտարարել է ընդդիմադիր «Լավ կուսակցության» առաջնորդ Մերալ Աքսերենը, գրում է Ahval-ը:
Դեռ ավելին, նրա խոսքով, քաղաքական համակարգն ունակ չէ կառավարել երկիրը, ինչը կհանգեցնի նշանակվածից վաղ՝ 2 տարի առաջ, ընտրությունների անցկացմանը:
«Մենք բախվում ենք Թուրքիայի հետ, որը պայքարում է աղքատության դեմ: Խորհրդարանականների նկատմամբ որեւէ հարգանք չի ցուցաբերվում: Նրանք չեն կարող հաղթել ընտրություններում»,-հայտարարել է ընդդիմադիր քաղաքական գործիչը: