Թեհրանի մոտակայքում ուկրաինական Boeing-ի կործանման մեղավորները կդատվեն մինչև աղետի տարելիցը
Իրանցի զինվորականները հայտարարել են, որ Թեհրանի մերձակայքում ուկրաինական Boeing-ի կործանման մեղավորները կդատվեն մինչև ավիավթարի տարելիցը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Իրանի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամհոսեյն Էսմայիլին հայտարարել էր, որ այս գործով վեց մարդ է ձերբակալվել:
«Խոսքն ենք տալիս, որ ուկրաինական ինքնաթիռի կործանման մեղավորների դատավճիռը կայացվելու է մինչև այս տխուր միջադեպի տարելիցը»,- ասվում է հաղորդագրության մեջ: