ԱՄՆ հայտնել է ծովում Իրանի գործողությունները «դժվարությամբ զսպելու» մասին
ԱՄՆ-ն հայտնել է, որ հասել է այն կետին, որ կարողացել է ծովում «դժվարությամբ զսպել» Իրանի գործողությունները: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ԱՄՆ ռազմածովային ուժերի Հինգերորդ նավատորմի հրամանատար, փոխծովակալ Սամուել Պապարոն՝ ելույթ ունենալով Բահրեյնում կայացած համաժողովում:
Այս մասին ամերիկացի զինվորականը խոսել է Պարսից ծոցում սաուդական նավթային լցանավերի դեմ հարձակումների ֆոնին ամիսներ շարունակ լարված իրավիճակից հետո:
«Մենք հասել ենք Իրանի դժվարին զսպման: Դա բարդ գործընթացն ավելի է դժվարանում միջազգային իրադարձությունների ֆոնին»,- ասել է հրամանատարը:
Միևնույն ժամանակ վերջինս ընդգծել է, որ իրանական կողմի գործունեությունը ծովում «զգուշավոր է, ուշադիր և հարգալից՝ ուղղված էսկալացիայից խուսափելուն»:
Սամուել Պապարոն հավելել է, որ «հարգանք է տածում» իրանական ռազմածովային վերահսկիչ ուժերի նկատմամբ: