Թռչնագրիպի պատճառով Բրիտանիայում ավելի քան 30.000 հնդկահավ են սպանդի ենթարկել
Մեծ Բրիտանիայի Նորֆոլկ կոմսությունում գտնվող ֆերմայում հայտնաբերվել է թռչնագրիպի բռնկում, հաղորդում է The Sun-ը:
Երկրի բնապահպանության նախարարությունը պարզաբանել է, որ ֆերմերները ստիպված են եղել ոչնչացնել ավելի քան 30 հազար թռչուն:
Նախարարության ներկայացուցիչը շեշտել է, որ կոմսությունում անասնաբուժական հետաքննություն է իրականացվում՝ վարակի աղբյուրը պարզելու համար:
«Թռչնագրիպի շտամը, որը հայտնաբերվել է Անգլիայի մի քանի թռչնաֆաբրիկաներում, կարծես թե սերտ կապ ունի Եվրոպայի վայրի և անազատության մեջ պահվող թռչունների շրջանում շրջանառվող վիրուսի հետ»,- հավելել է նա:
Լրատվամիջոցները պարզաբանում են, որ գրիպի տարածման ֆոնին թռչունների լայնածավալ ոչնչացումը կարող է Սուրբ Ծննդյան տոներին խանութներում սննդամթերքի անբավարարության հանգեցնել: