«Ռեալի» կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեն վերսկսել է մարզումները․ հայտնի է, թե երբ դաշտ կվերադառնա ուրուգվայցին
AS-ը գրում է, որ ուրուգվայցի ֆուտբոլիստի գլխավոր նպատակը հիմա 100 տոկոսով պատրաստ լինելն է 2021 թվականին։ Սակայն բացառված չէ, որ Վալվերդեն կմասնակցի «արքայական» ակումբի խաղերին նաև դեկտեմբերին։
Վալվերդեն վերջին անգամ դաշտ է դուրս եկել նոյեմբերի 8-ին «Վալենսիայի» դեմ խաղում (1-4), ինչից հետո վնասվածք էր ստացել ու ապաքինվում էր։