«Լեսթեր Սիթին» հաղթեց եւ բարձրացավ երրորդ տեղ (տեսանյութ)
Անգլիայի առաջնության 11-րդ տուրում «Լեսթեր Սիթին» հյուրընկալվեց հետնապահ «Շեֆիլդ Յունայթեդին» եւ հաղթանակ տարավ 2։1 հաշվով։
Հաղթական գոլը հիմնական ժամանակի վերջին րոպեին խփեց անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին։
«Լեսթեր Սիթին» 21 միավորով բարձրացավ երրորդ տեղ, «Շեֆիլդ Յունայթեդը» եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 1 միավոր։
Անգլիայի առաջնություն, 11-րդ տուր
«Շեֆիլդ Յունայթեդ» - «Լեսթեր Սիթի»՝ 1։2 (տեսանյութ)
Օլիվեր Մաքբարնի, 26 - Այոսե Պերես, 24, Ջեյմի Վարդի, 90