Բեռլինում հարյուրավոր ցուցարարներ բողոքի ակցիա են անցկացրել զենքի արտահանման դեմ
Խաղաղ ցուցարարները հավաքվել են Բեռլինի կառավարական թաղամասում զինաթափման կոչով ակցիաներ անցկացնելու համար, հաղորդում է DW-ը:
Հարյուրավոր ցուցարարների շղթան ձգվել է Բունդեսթագից մինչեւ կառավարության շենք:
Բեռլինի ոստիկանության տվյալներով՝ ակցիայում մասնակցել է շուրջ 350 մարդ: Ընդ որում՝ ակցիայի կազմակերպիչները հայտարարել են 500 մասնակցի մասին:
Ցույցի մասնակիցների ձեռքում եղել են պաստառներ «Խաղաղություն, ոչ թե զինում» գրառմամբ:
Երեքշաբթի Գերմանիայի խորհրդարանը կքննարկի 2021 թվականի բյուջեի առաջարկները, որոնք ենթադրում են պաշտպանության ծախսերի ավելացում:
Գերմանական արհմիությունների կոնֆեդերացիայի ղեկավար Ռայներ Հոֆմանը հայտարարել է, որ նրա ասոցիացիան կանցկացնի ցույց ընդդեմ սպառազինության գլոբալ մեծացման եւ ՆԱՏՕ-ի միջոցները վատնելու նպատակների:
«Մենք պետք է կոտրենք զենքի ավելացման շղթան: Զենքն ու բռնությունը որեւէ խնդիր չեն լուծում»,-ասել է նա: