Փարիզում բողոքի ակցիաների ժամանակ 64 մարդ է ձերբակալվել. Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար
Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանենը հաղորդել է, որ Փարիզում «Գլոբալ անվտանգության» մասին օրինագծի 24-րդ հոդվածի դեմ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալել են 64 մարդու: Այս մասին նա գրել է իր Twitter-ում:
«Խուլիգանները ջախջախում են հանրապետությունը: Իմ աջակցությունն եմ հայտնում մեր ոստիկաններին և ժանդարմներին, որոնք նորից կոշտ կերպով գրոհել են»:
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները ընդդեմ «Գլոբալ անվտանգության մասին» օրենքի: Փաստաթղթի համաձայն՝ աշխատանքի ընթացքում ոստիկաններին նկարահանելն արգելվում է: Դա սպառնում է քրեական գործով և խոշոր՝ €45 հազար տուգանքով: