ԱՄՆ-ը Կուրիլներում ծնվածներին ճանաչում է որպես ճապոնացիներ
ԱՄՆ-ը արդեն շատ տարիներ Հարավային Կուրիլներում ծնված ռուսներին համարում է Ճապոնիայի բնիկներ: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում հրապարակված գրին-քարտի խաղարկության անցկացման կանոններում: Այս հանգամանքին ուշադրություն է դարձրել ճապոնական Hokkaido Shimbun թերթը դեկտեմբերի 6-ի հրապարակման մեջ:
Diversity Visa ծրագրին մասնակցել ցանկացողների համար հրահանգներում ասվում է, որ անձինք, ովքեր ծնվել են Հարավային Կուրիլյան լեռնաշղթայի չորս վիճելի կղզիներում (Խաբոմաի, Շիկոտան, Կունաշիր և Իտուրուպ), պատկանում են Ճապոնիային: Դրանում նաև ասվում է, որ իր հերթին Ռուսաստանին են պատկանում Հարավային Սախալինում ծնված անձինք՝ գրում է թերթը:
Պարբերականը նշում է, որ 2018 թվականին ԱՄՆ գրին-քարտի խաղարկության անցկացման կանոններում պահանջվում է, որ քաղաքացիները, որոնք ծնվել են Հարավային Կուրիլներում, որպես ծագման երկիր նշվի Ճապոնիան: