Ավելի քան 500 բեռնատար սպասում է Ռուսաստանը Հայաստանի հետ կապող Ռազմավիրական ճանապարհի բացմանը
Ռուսաստանի կողմից 510 բեռնատար սպասում է եղանակային վատ պայմանների պատճառով նախօրեին փակված Ռազմավիրական ճանապարհի բացմանը, կիրակի «Ինտերֆաքս»-ին հայտնել են Հյուսիսային Օսիայի ԱԻՆ ԳՎ մամուլի ծառայությունից:
Ինչպես նշել է գործակալության զրուցակիցը, ձյան առատ տեղումները շարունակվում են:
Ճշտված տվյալներով՝ ներկայում Ռազմավիրական ճանապարհին սահմանափակումները վերաբերում են միայն մեծ բեռնատարներին:
Շաբաթ երեկոյան Ռազմավիրական ճանապարհը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Վրաստանի տարածքում ձյան առատ տեղումների պատճառով:
Ներկայում Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը կապում է Ռուսաստանի հետ ոչ միայն Վրաստանը, այլ նաեւ Հայաստանը: