ԱՄՆ գլխավոր վարակաբանը կանխատեսել է կորոնավիրուսի նոր բռնկումներ Գոհաբանության օրից հետո
ԱՄՆ-ը պետք է պատրաստվի COVID-19-ի դեպքերի նոր բռնկումներին, երբ միլիոնավոր մարդիկ կուղեւորվեն ճանապարհորդելու Գոհաբանության օրվա կապակցությամբ, նախազգուշացրել է ԱՄՆ գլխավոր վարակաբան, բժիշկ Էնթոնի Ֆաուչին, գրում է Daily Mail-ը:
Շաբաթ երեկոյան, կորոնավիրուսի հսկողության նախագծի տվյալների համաձայն, մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակման 211 000 դեպք, մահացել է 2 445 մարդ:
Ներկայում ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետեւանքով հոսպիտալացվել է 101 190 մարդ:
Նոր տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ հոսպիտալացվում են կորոնավիրուսով համեմատաբար փոքրաթիվ պացիենտներ առողջապահության համակարգի գերծանրաբեռնվածության պատճառով:
Հիվանդանոցները ստիպված են խստացնել իրենց սահմանափակումները պացիենտների համար, ինչն առաջացնում է միտք, որ որոշ պացիենտներ, որոնք, հնարավոր է, հոսպիտալացվել են գարնանային եւ ամառային ալիքների ժամանակ, ներկայում չեն ընդունվում, քանի որ կորոնավիրուսի հետեւանքով մահացությունը եւս աճում է: