Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 29 հազար նոր դեպք
Ռուսաստանում COVID-19-ի նոր դեպքերի թիվը գերազանցել է 29 հազարը (29 039), վարակվածների ամբողջ թիվը կազմել է 2 460 770 մարդ, լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նախօրեին հաղորդվել էր, որ ՌԴ-ում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թիվը հասել էր ռեկորդային 28 782-ի:
«Վերջին մեկ օրում Ռուսաստանում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) հաստատված դեպքերի թիվը 29 039 է 85 շրջաններում, այդ թվում՝ հայտնաբերվել է 6 065 (20,9%) ակտիվ դեպք առանց կլինիկական դրսեւորումների»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ համավարակի ամբողջ ընթացքում երկրում գրանցվել է 2 460 770 դեպք: Աճի արագությունը կազմում է 1.2 տոկոս: