Պատերազմում վիրավորված 30-ամյա Վահագը հաստ աղիի փոխպատվաստման կարիք ունի (Լուսանկար)
Սյունիքի մարզում` Խնձորեսկում հոկտեմբերի 22-ին վիրավորում ստացած 30-ամյա Վահագ Հովհաննիսյանը հաստ աղիի փոխպատվաստման կարիք ունի, որը Հայաստանում չի իրականացվում: NEWS.am-ի հետ զրույցում նրա կինը` Սաթենը, պատմել է, որ դեռ վիրահատությունը պետք է կատարվի վերքերը լավանալուց հետո, այսինքն մոտ երկու ամսից:
«Ամուսինս պայմանագրային զինծառայող է, սկզբում Ջաբրայիլում է եղել, հետո վիրավորում է ստացել Խնձորեսկում: Վնասվածքը բեկորային է, վնասվել են մի քանի օրգաններ, բայց հաստ աղին վերականգնել հնարավոր չէ, եւ պետք է փոխպատվաստվի, որը Հայաստանում չի արվում»,-ասել է նա:
Սաթենը նշեց, որ դեռ չգիտեն ինչքան կարժենա վիրահատությունը, դիմել են ՀՀ Պաշտպանության նախարարություն, հետո ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որոնք էլ ոչ հստակ պատասխաններ են տվել:
Վահագը 7-ամյա դուստր ունի, եւ առողջական խնդիրները լուծելուց հետո կրկին մտադիր է վերադառնալ զինվորական ծառայության:
Օգնել ցանկացողները կարող են կապվել կնոջ` Սաթենի հետ հետեւյալ հեռախոսահամարով` 077904074:
Փոխանցում կարող եք կատարել հետեւյալ հաշվեհամարով` ՎՏԲ Արմենիա 16040097471500 Սաթենիկ Մհերյան: