Էրդողանն անվանել է Ղարաբաղի հարցով Ֆրանսիայի բանաձևը «լիարժեք աղետ»
Շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անվանել է Լեռնային Ղարաբաղի հարցով Ֆրանսիայի բանաձեւը «լիարժեք աղետ» եւ «հարձակում Ադրբեջանի ինքնավար իրավունքների վրա», հաղորդում է Ahval-ը:
Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանը ոչ մեկի վրա չի հարձակվել իր հողի վրա, այլ ազատագրել է սեփական հողերը, որոնք եղել են Հայաստանի հսկողության տակ շուրջ երեք տասնամյակ՝ չնայած ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի բանաձեւերին:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած որոշումը լիարժեք աղետ է, որը դուրս է եկել սկանդալի սահմաններից»,-հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ հինգշաբթի Ֆրանսիայի Ազգային ժողովը սատարել է Սենատի կողմից (խորհրդարանի ներքին պալատ) ավելի վաղ ընդունված բանաձեւը, որը պարունակում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու կոչ՝ ուղղված երկրի իշխանություններին: