Մոսկվայում պատրաստվում են կորոնավիրուսի դեմ պատվաստել 6-7 մլն մարդու
Շուրջ 6-7 միլիոն մարդ պետք է պատվաստվի կորոնավիրուսի դեմ Մոսկվայում, հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մենք պետք է պատվաստենք 6-7 միլիոն մարդու, եւ միանգամից այդ մեքենան հնարավոր չէ աշխատացնել: Ուստի անհրաժեշտ է աստիճանաբար դա անել, մշակել մեխանիզմն ու թվային գրանցումը, եւ մատակարարման, պահպանման լոգիստիկան»,-պատմել է Սոբյանինը «Ռոսսիա 1» հեռուստաալիքի եթերում: