Տուխելը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատրաստվում է թողնել զբաղեցրած պաշտոնը, տեղեկացնում է Le Parisien-ը:
47-ամյա Տուխելի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որն արդեն առաջիկա շաբաթներին բանակցություններ կսկսի մասնագետի հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տուխելը նոր պայմանագիր չի կնքի ակումբի հետ և 2021 թվականի ամռանը կհեռանա ՊՍԺ-ից:
ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն և Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին:
Տուխելը ՊՍԺ-ն գլխավորում է 2018 թվականից։ Նրա հետ թիմը երկու անգամ անընդմեջ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։ Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանում ՊՍԺ-ն հասավ եզրափակիչ եւ 0։1 հաշվով պարտվեց Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային»։