Մեծ Բրիտանիան վերահսկում է ռուսական նավատորմի գործունեությունը իր սահմանների մոտ
Շաբաթվա վերջին օրերին Բրիտանիայի ռազմածովային ուժերը և օդուժը ուղեկցում և հետևում էին ինը ռուսական նավերի տեղաշարժին երկրի տարածքային ջրերի մոտ՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Զեկույցի համաձայն՝ ռուսական նավերը չեն խախտում սահմանները և հետևում են միջազգային ջրերում և օդային տարածքում գտնվելու պահանջներին: Մինչ այժմ ուղեկցության ընթացքում ոչ մի միջադեպ չի եղել:
«Վերջին երկու շաբաթվա ընթացքում «Արքայական նավատորմի» ութ նավ, Լա Մանշից և Կելտական ծովից դեպի Շոտլանդիայի արևմտյան ափի ջրերը համակարգված գործողության մեջ, ուշադիր հետևում էին ռուսների յուրաքանչյուր շարժմանը», – հայտարարել են Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերը: