Իրանական նավթատարների նավատորմը ուղևորվում է դեպի Վենեսուելա
Վառելիքով բեռնավորված իրանական մոտ տասը նավթատարներ շարժվում են դեպի Վենեսուելայի ափեր: Հայտնում է Bloomberg- ը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Սա նավթի բեռնատարների ամենամեծ թվաքանակն է, որը Իրանը միաժամանակ ուղարկում է Վենեսուելա:
Նշվում է, որ վառելիքը բեռնաթափելուց հետո նավթատարները կօգնեն Վենեսուելային նավթ արտահանել:
Գործակալության տվյալներով՝ հոկտեմբերի սկզբին Իրանից Վենեսուելա հասցված վառելիքն արդեն սպառվում է: Երկիրը բենզինի սուր պակաս ունի: