«Այնտրախտ» - «Բորուսիա»՝ 1:1
Գերմանիայի առաջնության 10-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվել էր «Այնտրախտին»: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով:
9-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Այնտրախտի» ճապոնացի կիսապաշտպան Դաիտի Կամադան, 56-րդ րոպեին պատասխան գոլը խփել է ամերիկացի կիսապաշտպան Ջովանի Ռեյնան:
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում «Բորուսիան» այժմ 19 միավորով երրորդ տեղում է, իսկ «Այնտրախտն» ունի 13 միավոր և 8-րդ տեղում է:
Գերմանիայի առաջնություն, 10-րդ տուր
«Այնտրախտ» - «Բորուսիա»՝ 1:1
Դաիտի Կամադա, 9 - Ջովանի Ռեյնա, 56