Չեխիայում կոռուպցիայի կասկածանքով կալանավորվել է Գերագույն դատարանի դատավորը
Չեխիայի մայրաքաղաքում ձերբակալվել են Գերագույն դատարանի դատավորը և ևս չորս անձինք: Այս մասին հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Լենկա Բրադաչովան:
Ձերբակալվածների անունները չեն հաղորդվում: Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը Պրահայի Գերագույն դատարանի դատավոր է, իսկ մյուսը՝ փաստաբան:
«Նրանք բոլորը մեղադրվում են կաշառք վերցնելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապօրինի գործունեությունից ստացված եկամուտներն օրինականացնելու մեջ», – ասել է գլխավոր դատախազը:
Նրա խոսքով՝ բոլոր ձերբակալվածներին սպառնում է 12 տարվա ազատազրկում:
Իր հերթին, Չեխական ռադիոն հայտնում է, որ կալանավորված դատավորը Զդենեկ Սովակն է: