«Տամբովը» պարտվեց «Սպարտակին». Հարոյանն ու Կարապետյանը մասնակցեցին հանդիպմանը
Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրում «Սպարտակը» ընդունեց «Տամբովին» և հաղթանակ տարավ 5:1 հաշվով:
«Սպարտակի» կազմից դուբլի ձևակերպեցին Ջորդան Լարսոնը և Էսեկիել Պոնսեն, գոլի հեղինակ դարձավ Սամուել Ժիգոն: «Տամբովի» միակ գոլը խփեց Գերման Օնուգհան:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Վարազդատ Հարոյանն ու Ալեքսանդր Կարապետյանը խաղադաշտ դուրս եկան «Տամբովի» մեկնարկային կազմում և մասնակցեցին ամբողջ հանդիպմանը:
Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակում «Սպարտակն» այժմ առաջատար է՝ 35 միավորով: «Տամբովն» ունի 12 միավոր և 14-րդ տեղում է: