«Սոյուզմուլտֆիլմը» դեկտեմբերին կներկայացնի «Չեբուրաշկան եւ կոկորդիլոս Գենան» մուլտֆիլմի ամանորյա սերիան
«Սոյուզմուլտֆիլմ» ստուդիան կթսղարկի Չեբուրաշկայի եւ կոկորդիլոս Գենայի արկածների մասին ամանորյա սերիան։ Գլխավոր հերոսներին կհնչունավորեն Անժելիկա Վարումն ու Լեոնիդ Յարմոլնիկը։ «Չեբուրաշկա։ Տոնի գանղտնիքը» անվանումով 6 րոպեանոց մուլտֆիլմը կթողարկվի դեկտեմբերին․ հրապարակման օրը դեռ հայտնի չէ։ Հայտնում են նաեւ, որ մուլտֆիլմի երգը գրել է Լեոնիդ Ագուտինը։