Դատարանները դարձնել շահութաբեր. Կառավարության առաջարկը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում: Այդ փոփոխության արդյունքում չորս անգամ կբարձրացվի դրամական պահանջներով հայցադիմումների համար նախատեսված նվազագույն տուրքի չափը: Ներկայումս նվազագույն տուրքի դրույքաչափը կազմում է 1500 դրամ, իսկ փոփոխության արդյունքում կդառնա 6 հազար:
Առաջարկվում է սահմանել պետական տուրքի առավելագույն դրույքաչափեր 25 միլիոն դրամ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ներկայացված հայցադիմումների համար, 15 միլիոն՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում և 10 միլիոն՝ Վճռաբեկ դատարանում:
Պետական տուրքի դրույքաչափի բարձրացումը հիմնավորվում է դատարանների մեծ ծախսերով և փոքր եկամուտներով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: