Ծրագրերը փոխվել են. Վազգեն Մանուկյանն այսօր կհայտարարի գլխավորի մասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արտախորհրդարանական ընդդիմությունը որոշում ուներ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխարինողը պետք է երկիրը կառավարի 3-4 ամիս:
Այդ ժամանակահատվածը կօգտագործվեր Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար: Կարելի է ասել, ըստ 16 կուսակցությունների պլան Ա-ի՝ նախատեսվում են մինչեւ մարտի վերջ եւ ապրիլի սկիզբ Հայաստանում նոր ԱԺ ընտրություններ:
Սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ ընդդիմության կողմից արդեն առաջադրված վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ նախօրեին կայացած հանդիպման ժամանակ հայատարարվել է, թե անհնարին է այդքան կարճ ժամանակատվածում ՀՀ-ում կայունություն ստեղծել ու ընտրություններ իրականացրել:
Որոշվել է՝ եթե ՀՀ-ում ստեղծվի ազգային համաձայնության կառավարություն, ապա վարչապետը պետք է մեկ տարի հետո կազմակերպի ընտրությունները: Իսկ մեկ տարի Մանուկյանը, կառավարելով երկիրը, պետք է հրաժարվի իր գլխավորած ԱԺՄ կուսակցությունից ու ընդհանրապես չմասնակցի խորհրդարանական ընտրություններին:
Այսօր՝ Ազատության հրապարակում համապետական հանրահավաքի ժամանակ, Վազգեն Մանուկյանը պետք է մանրամասներ ներկայացնի, թե ինչպես է պատկերացնում մեկ տարում երկիրը ուշքի բերելու մեխանիզմները` ծրարգրեր, որոնք կիրականացնի իր վարչապետության ժամանակ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Լուրեր Հայաստանից - NEWS.am