«Աթլետիկոն» կփորձի գնել «Նապոլիի» հարձակվողին
Մադրիդի «Աթլետիկոն» հետաքրքրված է իտալական «Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկի ծառայություններով։ Իսպանական ակումբը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի ձեռք բերել լեհ ֆուտբոլիստին, հաղորդում է AS-ը։
Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի հարձակվող Դիեգո Կոստան ոտքերի խորանիստ երակների թրոմբային հիվանդության պատճառով մի քանի ամիս չի կարողանա խաղալ, եւ Արկադիուշ Միլիկը պետք է փոխարինի նրան։
26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Նապոլիի» հետ նապատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։
Միլիկի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Լոնդոնի «Տոտենհեմն» ու Լիվերպուլի «Էվերտոնը»։