ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի պայմանագրի մշակումը նախատեսվում է ավարտել 2021-ի հունվարից ոչ ուշ
Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման վերաբերյալ միջազգային պայմանագրի մշակումը նախատեսվում է ավարտել ընթացիկ տարվա դեկտեմբերին կամ 2021 թվականի հունվարին: Լրագրողների հետ զրույցում, ամփոփելով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
Նա նշել է, որ նիստի օրակարգում ընդգրկված էր 9 հարց, որոնցից առանցքային էր Եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների՝ մինչև 2025 թվականի նախագիծը:
«Փաստաթուղթը հիմնականում պատրաստ է։ Կա մեկ խնդիր, որը վերաբերում է ընդհանուր գազի շուկայի ձևավորմանը։ Ահա բելառուսական կողմի առաջարկները, որոնք բավական հստակեցնում են, թե ինչ պետք է գրված լինի վերջինիս միջազգային պայմանագրի նախագծում, որը, կարծում եմ, մշակողից (իսկ դա Ռուսաստանի Դաշնությունն է) կստանանք այս տարվա դեկտեմբերին, առավելագույնը՝ հաջորդ տարվա հունվարին: Ռուսական կողմը չի առարկում, որ այդ հստակեցումները տեղ գտնեն նախագծում, բայց կարծում են, որ ավելորդ պարզաբանումը չպետք է ռազմավարական ուղղությունների առարկա լինի: Այն արդեն կարող էր համապատասխան ձևով արտացոլվել և մշակվել միջազգային պայմանագրի համապատասխան ձևակերպումների փուլում, քանի որ այնտեղ շատ դրույթներ կլինեն, որոնք վերաբերվում են գազի սակագնին»,- ասել է Մյասնիկովիչը: