Թուրքիայում ռուսական NTV հեռուստաընկերության լրագրողների են բերման ենթարկել
Թուրքիայում բերման են ենթարկվել NTV հեռուստաալիքի «Կենտրոնական հեռուստատեսություն» ծրագրի աշխատակիցները, նրանք դադարել են կապի դուրս գալ:
«Դեկտեմբերի 3-ի առավոտյան հեղինակ Ալեքսեյ Պետրուշկոն եւ օպերատոր Իվան Մալիշկինը հայտնել էր խմբագրությանը Ստամբուլի արվարձաններից մեկում ոստիկանության կողմից իրեն բերման ենթարկելու մասին: Հետո կապը նրանց հետ ընդհատվեց: Դեկտեմբերի 3-ին Մոսկվայի ժամանակով ժամը 21:00-ին Ալեքսեյ Պետրուշկոյին հաջողվել էր ուղարկել հետեւյալ կարճ SMS հաղորդագրությունը` «Չգիտես ինչու` մեզ դեռ պահում են»: Նրանք այլեւս կապի դուրս չեն եկել եւ զանգերին ու հաղորդագրություններին չեն պատասխանել»,- հայտնել են հեռուստաալիքի մամուլի ծառայությունից:
NTV հեռուստաընկերությունը սերտ կապի մեջ է Ռուսաստանի արտգործնախարարության եւ Թուրքիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության հետ, որոնք զգալի ջանքեր են գործադրում իրավիճակը պարզելու եւ ՌԴ քաղաքացիների որոնման ուղղությամբ: