2020 թվականի ընթացքում թուրքական ռազմական արտահանումն Ադրբեջան աճել է 610 տոկոսով
2020 թվականի ընթացքում թուրքական ռազմական արտահանումն Ադրբեջան աճել է 610 տոկոսով: Թուրքիայի արտահանողների միության կողմից հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ Անկարայի ռազմական արտահանումները դեպի իր դաշնակից Բաքու այս տարվա 11 ամիսներին գրեթե 256 միլիոն դոլար են կազմել, ինչը վկայում է երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության աճի մասին, գրում է MEM-ը:
Այս համագործակցությունն ակտիվացավ ղարաբաղյան հակամարտության սրման եւ Արցախի վրա Ադրբեջանի հարձակման ընթացքում:
Հարձակումից առաջ Թուրքիան եւ Ադրբեջանը համատեղ զորավարժություններ անցկացրին, եւ Թուրքիան իր F-16 կործանիչներից մի քանիսը թողեց Ադրբեջանի տարածքում: Թուրքական ռազմական շտաբը եւխորհրդականները եւս օգնեցին ձեւավորել եւ կատարելագործել Ադրբեջանի` պատերազմ վարելու ռազմավարությունը` խորհրդատվական դեր կատարելով, նշվում է հաղորդագրության: