25 ոգեշնչող մեջբերում Պաուլո Կոելիոյի գրքերից
Պաուլո Կոելիոյի ստեղծագործությունների հաջողության գաղտնիքը կայանում է նրանց զարմանալի իմաստության և ըմբռնելիության մեջ: Ստորև ներկայացված են 25 մեջբերումներ նրա հայտնի ստեղծագործություններից:
«Հրաշագործի օրագիրը»
«Մարդկանց բնորոշ է հորինել այն, ինչ իրականում գոյություն չունի և դասեր չքաղել իրենց առջևում եղածից»:
«Մենք միշտ գիտենք, թե որ ճանապարհն է ամենալավը, բայց հետևում ենք մեզ համար ավելի ծանոթին»:
«Ալքիմիկոսը»
«Յուրաքանչյուրն ունի սովորելու իր մեթոդը: Նրան հարմար չէ իմը, ինձ նրանը: Սակայն, մենք երկուսս էլ փնտրում ենք մեր Ճանապարհը և միայն դրա համար ես չէմ կարող չհարգել նրան»:
«Վախենում եմ, որ եթե երազանքս իրականություն դառնա, ապրելն այլևս կկորցնի իր իմաստը»:
«Հիշի’ր,միշտ պետք է իմանալ, թե ինչ ես ուզում»:
«Եթե դու ինչ-որ բան շատ ես ցանկանում, ապա ամբողջ տիեզերքը նպաստում է քո ցանկության իրականացմանը»:
«11 րոպե»
«Կյանքը սիրում է ամեն ինչ մռայլ կերպով մատուցել, որպեսզի հետո փայլի իր լուսավոր կողմով»:
«Ավելի լավ է այնպես ապրիր, կարծես այսօր քո կյանքի առաջին կամ վերջին օրն է»:
«Կյանքը ոչ միշտ է երկրորդ հնարավորություն տալիս և նրա մատուցած նվերներն ավելի լավ է ընդունել»:
«Կյանքը չափազանց կարճ է կամ երկար, որպեսզի կարողանանք այդպես անփութորեն ապրել այն»:
«Յուրաքանչյուր մարդկային էակի գլխավոր նպատակը սիրո գիտակցումն է: Սերը ոչ թե ուրիշի, այլ հենց մեր մեջ է և մենք ինքներս ենք այն արթնացնում: Իսկ այն արթնացնելու համար է հենց հարկավոր այն ուրիշը: Տիեզերքը իմաստ է ստանում այն ժամանակ, երբ այնպիսի մարդ կա, ում հետ մենք կարող ենք կիսել մեր զգացմունքները»:
«Հինգերորդ լեռը»
«Երեխան միշտ կարող է մեծին երեք դաս տալ՝ նա առանց որևէ պատճառ ուրախ է, միշտ ինչ-որ բանով զբաղված և կարողանում է բոլոր հնարավոր միջոցներով հասնել իր ուզածին»:
«Մարդ պետք է ընտրի իր ճակատագիրը, այլ ոչ թե ընդունի»:
«Վերոնիկան որոշում է մահանալ»
«Մեզ բոլորիս էլ մի քիչ խենթություն է պակաս»:
«Դադարիր մտածել, որ դու բոլորին խանգարում ես: Եթե ինչ-որ մեկին որևէ բան դուր չգա, նա ինքը կասի դրա մասին: Իսկ եթե նա դժգոհելու համարձակություն չունի, ապա դա իր խնդիրն է»:
«Բրիդա»
«Երբ դու կյանքում որևէ կարևոր բան ես գտնում, դա չի նշանակու, որ պետք է հրաժարվեց մնացած ամեն ինչից»:
«Հասնելով վերջին, մարդիկ ծիծաղում են այն վախերի վրա, որոնք տանջում էին նրանց սկզբում»:
«Ռիո-Պյեդրա գետի մոտ նստեցի, արտասվեցի»
«Միայն նա է երջանիկ, ով կարողանում է տարածել երջանկությունը»:
«Սերը նման է պատնեշի: Եթե անգամ շատ փոքր անցք թողնել, որտեղից կարող է ջուր անցնել, ապա շուտով նրա ճնշման տակ կքանդվեն պատերը և կգա մի պահ, երբ ոչ ոք ի վիճակի չի լինի կանգնցնել ջրի հոսքը: Եթե արդեն պատերը քանդվեն, սերը կտիրի ամեն ինչի, նրան հետաքրքիր չէ ինչն է հնարավոր, իսկ ինչը ոչ, նրան չի մտահոգում, թե արդյոք մենք կարող ենք պահել սիրելիին մեր կողքին: Սերն անկառավարելի է»:
«Հարկավոր է լսել երեխայի ձայնին, որը դեռևս գոյություն ունի քո մեջ: Նրան տրված է այդ կախարդական պահերի գիտակցումը»:
«Ալեֆը »
«Մենք հաճախ գնահատում ենք այն, ինչ հեռվից է եկել, և հազվադեպ ենք ուշադրություն դարձնում այն ամեն գեղեցիկին, որ մեզ շրջապատում է»:
«Մենք երբեք այնպիսին չենք, ինչպիսին մեզ ցանկանում են տեսնել ուրիշները: Մենք այնպիսին ենք, ինչպիսին ինքներս ենք ուզում լինել: Ավելի հեշտ է մեղադրել ուրիշներին: Կարելի է ամբողջ կյանքը վատնել անիծելով աշխարհը, բայց մեր անհաջողություններն ամբողջովին կախված են մեզանից»:
«Միայն միջակությունն է միշտ վստահ իր վրա, այնպես որ ռիսկի դիմեք և արեք այն, ինչ իրականում ուզում եք: Գտեք մարդկանց, ովքեր չեն վախենում սխալվելուց, և որոնք, իհարկե, սխալվում են»:
«Կյանքը նշանակում է գիտակցաբար ապրել ամեն մի պահը, այլ ոչ թե օրերով մտածել կյանքի իմաստի մասին»:
Ավելին քան փաստեր