ՌԴ-ն համբերատար եւ հետեւողականորեն կշարունակի Թուրքիային հասցնել իր դիրքորոշումը Ղրիմի հարցում
Ռուսաստանը կշարունակի համբերատար եւ հետեւողականորեն հասցնել Թուրքիային իր դիրքորոշումը Ղրիմի պատկանելիության հարցում, այս հարցը շարունակում է լուրջ տարաձայնություն մնալ երկու երկրների միջեւ: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ղրիմը լուրջ տարաձայնությունների թվում է, այստեղ մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք,- շեշտել է նա:- Մենք կշարունակենք մեր թուրք գործընկերներին հասցնել մեր հետեւողական դիրքորոշումը Ղրիմի հարցում:
Մենք մեր դիրքորոշումը հասցնում ենք մեր թուրք բարեկամներին եւ կշարունակենք դա անել բավականին համբերատար եւ հետեւողականորեն»: