Վիսկոնսինի գերագույն դատարանը մերժել է Թրամփի՝ ընտրությունների արդյունքների վերանայման վերաբերյալ հայցը
Վիսկոնսինի գերագույն դատարանը դեկտեմբերի 3-ին հայտարարել Է, որ չի քննի ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի շտաբի հայցն ամերիկյան այս նահանգում նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկելու վերաբերյալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հաղորդել Է Associated Press գործակալությունը, դատարանների մեծ մասը եկել Է այն եզրակացության, որ հայցը, որը ներկայացվել Է ավելի վաղ այս շաբաթ, պետք Է քննել ավելի ցածր ատյանի դատարանում:
Հայցի նպատակը եղել Է Վիսկոնսինի դատական իշխանություններին համոզել՝ չհաշվել ավելի քան 200 հազար քվեաթերթիկները, որոնք ստացվել են նահանգի «դեմոկրատական» շրջաններից: Այդ նախաձեռնության հաջողության դեպքում Թրամփը ռեալ հնարավորություն կունենար Վիսկոնսինում հասնել իր օգտին ընտրությունների արդյունքների վերանայման. պաշտոնական տվյալների համաձայն, այնտեղ նա Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Ջո Բայդենին զիջել Է մոտավորապես 20 հազար ձայն:
Թրամփի շտաբի իրավաբանները ներկայում փորձում են մի քանի նահանգներում դատարանների միջոցով հասնել ընտրությունների արդյունքների վերանայման, բայց դեռեւս նրանց ջանքերն արդյունքներ չեն տվել: