Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները
Եվրոպայի լիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է մրցաշարի խմբային փուլի 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին:
Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Մագնուս Էյկրեմը («Մոլդե»), Յենս Հաուգեն («Միլան»), Բուրակ Յիլմազը («Լիլ») և Վենդերսոն Գալեոն («Բրագա»):
Էյկրեմն ու Հաուգեն դարձել են գոլի և գոլային փոխանցման հեղինակներ, Յիլմազը ձևակերպել է դուբլ, իսկ Գալեոն խփել է 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:
Մրցանակների հաղթողին կորոշեն երկրպագուները՝ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացվող քվեարկության միջոցով: