Գոռ Երիցյանը նոկաուտի է ենթարկել մրցակցին և շարունակում է մնալ անպարտելի
Միջին քաշային կարգում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը քիչ առաջ իր 14-րդ անընդմեջ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում: Այս մասին հաղորդում է Punch Boxing Armenia-ն:
Լոս Անջելեսում կայացած բռնցքամարտի շոուի ընթացքում՝ Punch Boxing Promotion-ի կազմակերպած մենամարտում Երիցյանը ժամանակից շուտ վճռեց մենամարտի ելքը՝ 6-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով 31-ամյա մեքսիկացի Մահորնի Մոնտեսին:
Այսպիսով, Գոռը շարունակում է անպարտելիության շարքը: