Կամավոր պարտադիր աշխատանք. Ինչ է առաջարկվում նոր օրենսդրական նախաձեռնությամբ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանի կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով սահմանել «Աշխատանքային օրենսգրքում» պարտադիր կամ հարկադիր աշխատանք հասկացությունը:
Ըստ այդ փոփոխության՝ հարկադիր աշխատանք է համարվում «որևէ պատժի սպառնալիքի տակ անձից պահանջվող և/կամ անձի կողմից կատարվող ցանկացած աշխատանք, որի համար այդ անձը կամավոր չի հայտնել իր համաձայնությունը»:
Միևնույն ժամանակ, օրենքով սահմանվում է բացառություն, որ պարտադիր կամ հարկադիր աշխատանք չի կարող համարվել. «յուրաքանչյուր աշխատանք, որը պահանջվում է բնակչության կյանքին կամ բարօրությանը սպառնացող արտակարգ իրավիճակների՝ ռազմական կամ արտակարգ դրության, տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում և ուղղված է ստեղծված իրավիճակներում սահմանված կոնկրետ խնդիրների վերացմանը»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: