Մակրոնը ազգային սուգ է հայտարարել Ժիսկար դ’Էսթենի մահվան կապակցությամբ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 9-ը հայտարարել է ազգային սգո օր՝ հանրապետության նախկին ղեկավար Վալերի Ժսկար դ’Էսթենի մահվան կապակցությամբ, հաղորդում է BFMTV-ն:
«Ես դեկտեմբերի 9-ը հայտարարում եմ ազգային սգո օր»,- հայտարարել է Մակրոնը ազգին ուղղված ուղերձում:
Նրա խոսքով, յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է հարգել Ժիսկար դ’Էսթենի հիշատակը, կկարողանա գրառումներ թողնել հիշողության գրքերում, որոնք կբացվեն քաղաքապետարաններում և Փարիզի Օրսեյ թանգարանում:
Վալերի Ժսկար դ’Էսթենը պետության ղեկավար է եղել 1974-1981 թվականներին: Նա մահացել է դեկտեմբերի 2-ին, 95 տարեկան հասակում, նոր տեսակի կորոնավիրուսից առաջացած բարդությունների հետևանքով: