Լոռու մարզպետի տան դիմաց «Անդրեյ դավաճան», «Նիկոլ, դավաճան» գրություններ են հայտնվել (լուսանկարներ)
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի տան դիմաց «Անդրեյ դավաճան», «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ դավաճան հողատու» վերտառությամբ գրություններ են արվել ասֆալտին, այս մասին տեղեկացնում է Mediaport տելեգրամյան ալիքը։
Հիշեցնենք, որ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի կառավարումից դժգոհ քաղաքացիները բողոքի ակցիաներ են անում։ «Նիկոլ դավաճան» գրություններ օրեր առաջ հայտնվել էին Երևանի մի շարք փողոցներում։ Մի խումբ քաղաքացիներ էլ բողոքի ակցիաներ են անում իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների տների դիմաց։