Ինչպես սովորել չեղած բուհում․ «թավշյա հեղափոխությունն» Արցախյան ազատամարտից կարևոր համարող Սասուն Միքայելյանն «ավարտել» է մի բուհ, որը հիմնադրվել է նրա «ընդունվելուց» 2 տարի հետո. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է.
«Սեպտեմբերի 27-ից մինչ Նիկոլի հայրենադավ կապիտուլյացիոն ստորագրությունը, դրանից հետո ու նաև այսօր տարօրինակ լռություն է պահպանում երկրի պաշտպանությանը կոչված ԵԿՄ-ն: Միակ «մասնակցությունը» պատերազմական գործընթացներին ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի պատահաբար բեկորային վնասվածք ստանալու մասին պատմող տեսանյութն էր:
Անհանգստանալով «թավշյա հեղափոխությունն ավելի մեծ արժեք է, քան Արցախյան ազատամարտը» եղկելի ձևակերպման հեղինակի` «լեգենդար» հրամանատարի, որը նոյեմբերի 9-ից մինչ օրս մեկ հոդաբաշխ բառ անգամ չի արտաբերել «առողջությամբ», համացանցում փորձեցինք որոշակի տեղեկություն ստանալ նրա որպիսությունից: Հետաքրքիրն այն է, որ «բացբերան» Google-ը մեզ ուղեկցեց 90-ականներ և…
…Եվ պարզվեց, որ Սասուն Միքայելյանը 1993-ին ընդունվել և 1998-ին ավարտել է Չարենցավանի Գրիգոր Մագիստրոսի անվան այն համալսարանը, որը հիմնադրվել է նրա «ընդունվելուց» երկու տարի հետո միայն`1995-ին:
Հ.Գ. Եզրահանգումը մեկն է` Նիկոլի ու նրա հանցավոր «թայֆայի» համար սուտն ու կեղծիքը ոչ միայն կենսակերպ են, այլ նաև պետական քաղաքականություն»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: