Ադոլֆ Հիտլեր Ուունոնան Նամիբիայում կայացած ընտրություններում ստացել է ձայների 85 տոկոսը
Նամիբիացի քաղաքական գործիչ Ադոլֆ Հիտլեր Ուունոնան երկրի իշխող քաղաքական ուժի կազմում տեղական ինքնակառավարման ընտրություններում ստացել է ընտրողների 85 տոկոսի աջակցությունը։
«Մանկության տարիներին ես իմ անունը համարում էի նորմալ, և միայն պատանեկան տարիքում հասկացա, որ ինչ է իրենից ներկայացրել այդ մարդը»,- ասել է Ուունոնան։ Նա նկատել է, որ ընդհանրապես ներկայանում է Ադոլֆ Ուունոնա։
«Այժմ իմ անունը փոխելը շատ ուշ է»,- ընդգծել է նա։
Քաղաքական գործիչը հաղթել է Օշոնանա շրջանում կայացած ընտրություններում, որը տեղակայված է Նամիբիայի հյուսիսում։