Խաբիբ․ Շատ մարդիկ դժգոհ են, որ ես ավարտեցի կարիերաս․ բոլորն ուզում են, որ բրազիլական սերիալը շարունակվի
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագամոդովը վստահ է, որ հասարակությունը դժգոհ է պրոֆեսիոնալ մակարդակում կարիերան ավարտելու իր որոշումից։
«Կային ու կլինեն խոսակցություններ Ֆլոյդ Մեյվեզերի դեմ մենամարտի մասին։ Նա անպարտելի է, անպարտելի եմ նաև ես։
Շատ մարդիկ դժգոհ են, որ ես ավարտեցի կարիերաս, բոլորն ուզում են, որ բրազիլական սերիալը շարունակվի», – Խաբիբի խոսքն է մեջբերում TACC-ը։
Նուրմագամեդովը հայտարարեց կարիերան ավարտելու մասին UFC 254 մրցաշարից հետո, որտեղ նա հաղթեց Ջասթին Գեյջիին։