Անկարան ակնկալում է, որ ԱՄՆ-ը Բայդենի օրոք C-400-ի հետ կապված հարցը կլուծի առանց պատժամիջոցների
Անկարան ակնկալում է, որ ԱՄՆ-ի նախագահական աթոռին հավակնող Ջո Բայդենի վարչակազմը պատրաստ կլինի Թուրքիայի կողմից C-400 զենիթային հրթիռային համակարգերի ձեռքբերման խնդիրը լուծել առանց պատժամիջոցների կիրառման:
Այդ մասին, դեկտեմբերի 3-ին հայտարարել է հանրապետության ԱԳ նախարարության ղեկավար Մեւլյութ Չավուշօղլին:
«Այն ամենը, ինչ մեզ հարկավոր է նոր վարչակազմից՝ հարցի լուծումն է երկխոսության ճանապարհով, այլ ոչ թե սպառնալիքների և պատժամիջոցների ուղիով»,-ասել է Չավուշօղլուն՝ հանդես գալով Mediterranean Dialogues խորհրդաժողովում: Չավուշօղլուն հիշեցրել է, որ Անկարան պետք Է զենքը գներ Ռուսաստանից, քանի որ Թուրքիան այն ՆԱՏՕ-ի գծով գործընկերներից ձեռք բերելու հնարավորություն չի ունեցել:
ԱՄՆ-ում քանիցս անհանգստություն են հայտնել Թուրքիայի կողմից C-400 ձեռք բերելու կապակցությամբ, քանի որ կարծում էին, թե Ռուսաստանն այդ համակարգերը կարող է օգտագործել հինգերորդ սերնդի F-35 ռոբակոծիչ կործանիչների մասին տեղեկատվություն ստանալու համար:
Բացի այդ, Պենտագոնում հայտարարել են, որ Թուրքիան պետք է С-400 զենիթահրթիռային համակարգերը Ռուսաստանին վերադարձնի, եթե Անկարան ցանկանում Է ԱՄՆ-ից ստանալ Patriot հրթիռային համակարգեր: Արդյունքում Վաշինգտոնը F-35A-ի արտադրության ծրագրից Անկարային բացառել էր անցյալ տարվա հուլիսին այն բանից հետո, երբ Թուրքիան ձեռք բերեց C-400, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: