Եղանակը Հայաստանում դեկտեմբերի 4-ին
Դեկտեմբերի 4-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերային եւ առավոտյան ժամերին առանձին հատվածներում կնկատվի մառախուղ: Քամին՝ հարավարեւելյան, 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն առաջիկա 3 օրերին Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերային եւ առավոտյան ժամերին կնկատվի մառախուղ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +7+9:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +1+6,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +1+6,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +5+7,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +1+6,
Լոռիում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +4+8,
Տավուշում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +6+10,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +1+6,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +7+9,
Արարատում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +7+9,
Արմավիրում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +7+9,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +1+6,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +7+9,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +5+10,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +2+6,
Արցախում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +2+6 (հովիտներում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +5+10):