ԱՄՆ-ում կորոնավիրուսից օրական մահվան դեպքերի նոր հակառեկորդ է սահմանվել. The New York Times
ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի հարուցած հետևանքներից մահացած մարդկանց թիվն անցած օրը գերազանցել Է առավելակետային ցուցանիշները, որոնք սահմանվել Էին այս տարվան գարնանը: Դեկտեմբերի 2-ին այդ մասին հայտնել Է The New York Times թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Թերթի տվյալներով՝ անցած օրը COVID-19-ի հարուցած բարդություններից Միացյալ Նահանգներում մահացել Է 2 760 մարդ: Այսպիսով թարմացվել Է այն հակառեկորդը, որը սահմանվել Էր այս տարվա ապրիլի 15-ին, երբ ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատճառով 2 752 մարդ Էր մահացել 24 ժամվա ընթացքում:
Ավելի վաղ թերթը հայտնել Է, որ դեկտեմբերի 2-ին համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ այն հիվանդների թիվը, որոնք ԱՄՆ-ի հիվանդանոցներում են գտնվում հաստատված COVID-19-ով, գերազանցել Է 100 հազարը: Նրանցից գրեթե 20 հազարը գտնվում Է վերակենդանացման բաժանմունքներում: