ԱՄՆ գործող նախագահի դուստրը՝ Իվանկա Թրամփը, հոր նախագահությունից հետո կարող է սկսել քաղաքական գործունեությամբ զբաղվել. The Washington Post
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը իր հոր նախագահության ժամկետի լրանալուց հետո կարող է սկսել քաղաքական գործունեությամբ զբաղվել: Այս մասին հայտնել է The Washington Post թերթը՝ հղում տալով Թրամփի ընտանիքի մտերիմներին:
ТАСС-ի հաղորդմամբ, համաձայն թերթի ներկայացրած ենթադրությունների, Իվանկա Թրամփը Սպիտակ տանը ստացած փորձառությամբ և հայտնիություն ձեռք բերելով ոչ միայն երկրի ներսում, այլև միջազգային հարթակներում, կարող է կա՛մ առաջադրել իր թեկնածությունը որևէ ընտրովի պաշտոնի, կա՛մ էլ սկսել ակտիվ գործունեություն ծավալել Հանրապետական կուսակցությունում:
Նշվում է, որ տարբերակներից մեկը, եթե նախագահի դուստրը և իր ամուսինը՝ Ջարեդ Քուշները վերադառնան Նյու Յորք ապրելու, կարող է Նյու Յորքի նահանգի 12-րդ շրջանից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընտրություններին մասնակցությունը լինել: Այժմ երկրի օրենսդրական մարմնում այն ներկայացնում է դեմոկրատ Քերոլին Մելոնին"
«Ես մտածում եմ, որ նա կուզենար դառնալ ԱՄՆ առաջին կին նախագահը»,- թերթը փոխանցում է կինոպրոդյուսեր Մարիսսա Վելես Կրակսբերգերի խոսքերը, որը երկու տարի աշխատել է Իվանկա Թրամփի ընկերությունում: Պարբերականը նշում է, որ ինքը՝ նախագահի դուստրը, նախկինում հերքել է 2024-ի նախագահական ընտրություններում իր մասնակցության հարցում հետաքրքրվածությունը: