Արագածի, Թալինի և Ամասիայի տարածաշրջաններում մառախուղ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Արագածոտնի մարզի Արագածի և Թալինի, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջաններում մառախուղ է: