Եվս մեկ ՃՏՊ Լոռու մարզում. կան 1 զոհ և վիրավոր. վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի. Shamshyan.com
Դեկտեմբերի 2-ին մահվան ելքով վրաերթի և դեպքի վայրից փախուստի դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:00-ից 20:10-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ջրաշեն գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածները, ովքեր կանայք են, մեկը տեղում մահացել է, մյուսը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը, ինչպես նաև ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ–հետոխուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունն արդեն պարզել է կասկածյալի ինքնությունը, ով Վանաձոր քաղաքի բնակիչ է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: