Դաջվածքները կարող են քաղցկեղ առաջացնել
Բրիտանացի գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ դաջվածքները կարող են բացասաբար ազդել մարդկանց առողջության վրա: Դրանք կարող են գրգռել մաշկը, ինչպես նաև առաջացնել զանազան հիվանդություններ:
Գունանյութերը կարող են բացասաբար ազդել մաշկի վրա և չթողնել որպեսզի մաշկը շնչի: Գիտական խմբի ղեկավար Դեսմոնդ Թովին պնդում է, որ դաջվածները չունեն հստակ օրենքներ, թե ինչպես ընտրել ներկերը: Գույները կարող են պարունակել այնպիսի նյութեր, որոնք կարող են քաղցկեղ առաջացնել: