Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են BMW-ն ու Opel-ը. կա 6 վիրավոր. դեպքի վայրից փախած BMW-ի վարորդը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի. Shamshyan.com
Դեկտեմբերի 1-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:15-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի բնակիչ, 36-ամյա Պերճ Մելքոնյանի վարած BMW 740 մակնիշի և Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի բնակիչ, 26-ամյա Արմենակ Հովհաննիսյանի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա. Հովհաննիսյանը, ուղևորներ, Հարթագյուղ գյուղի բնակիչներ, 54-ամյա Սամվել Հովհաննիսյանը, 51-ամյա Լալա Հովհաննիսյանը, Սպիտակ քաղաքի բնակիչներ, 29-ամյա Հայաստան Հովհաննիսյանը, 59-ամյա Հայաստան Սամվելյանն ու 2-ամյա Միշա Մելիքսեթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Վթարից հետո BMW-ի վարորդ Պ. Մելքոնյանը դեպքի վայրից դիմել է փախուստի, սակայն ժամերի ընթացքում ոստիկանութան Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգո Ավետիսյանի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լ. Ղանդիլյանի, դասակի հրամանատար Ա. Սուքիասյանի գլխավորությամբ, հայտնաբերել են նրան, ով նաև ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել է խմածության ամենաբարձր աստիճանի:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: