Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունը կարող է չանցկացվել Սաուդյան Արաբիայում
Իսպանական թիմերը կարող են հրաժարվել 2021 թվականին երկրի Սուպերգավաթի խաղարկությունը Սաուդյան Արաբիայում անցկացնելու հնարավորությունից, տեղեկացնում է Marca-ն:
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ երկրպագուները հնարավորություն չեն ունենա այցելել Սաուդյան Արաբիայի ստադիոններ և հետևել իսպանական թիմերի հանդիպումներին, ինչը կզրկի իսպանական ակումբներին սպասվող եկամուտներից:
Տվյալ իրավիճակում «Ռեալը», «Բարսելոնան», «Աթլետիկն» ու «Ռեալ Սոսյեդադը» նպատակահարմար են գտնում Սուպերգավաթի խաղարկությունն անցկացնել Իսպանիայում:
Նշենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունն անցկացվելու է 2021 թվականի հունվարի 13-17-ը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պայմանագիրը Սաուդյան Արաբիայի հետ նախատեսված է 3 տարով: